«Ամեն դեպքում մենք արդեն բազմիցս ասել ենք, որ ինչ-որ օտարերկրյա զորամիավորումների ուղարկումն Ուկրաինա հղի է շատ բացասական եւ ընդհուպ մինչեւ անուղղելի հետեւանքներով», — ճշտել Է նախագահի ներկայացուցիչը:
Պեսկովը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է ճշգրիտ տեղեկատվություն ստանալ ուկրաինա-բելառուսական սահման եվրոպական ռազմական առաքելություն ուղարկելու հնարավորության վերաբերյալ:
«Առայժմ, որքան ես հասկանում եմ, այդ առումով ոչ մի ճշգրիտ բան չկա», — ասել է նա:
Այն մասին, որ Արևմտյան զինվորականների ուղարկումն Ուկրաինա անխուսափելի կդարձնի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հակամարտությունը, Պեսկովը զգուշացրել էր դեռևս փետրվարի վերջին։
Երեկ Ուկրաինայի հյուսիս նման զորախումբ մտցնելու հնարավորության մասին հայտնել Է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։