Search
Close this search box.

Ալբերտ Բազեյանի կալանքը փոխվել է տնային կալանք խափանման միջոցով. արդարացումը անխուսափելի է․ փաստաբան

Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի կալանքը փոխվել է տնային կալանք խափանման միջոցով։ Այս մասին հայտնում է Բազեյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։

«Միանշանակ համաձայն չենք դատարանի որոշմանը, քանի որ առավել քան հիմնավորվել էր հիմնավոր կասկածի բացակայությունը, առավել ևս առերես հարցաքննության արդյունքներով հաստատվել էր միակ ցուցմունք տվողի հայտնած տվյալների իր իսկ բնորոշմամբ որպես հանցագործություն անլուրջ ընդունելը։

Իսկ իրականում տվյալ անձը անլուրջ էր ընդունել ամբողջ ԱԱԾ կառույցին, որի ցավալի հետևանքը Բազեյանի շուրջ վեց ամիս ապօրինի կալանքի տակ գտնվելն էր։

Արդարացումը անխուսափելի է»,- գրել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ, ըստ ԱԱԾ-ի, «Խաչակիրներ» ռազամահայրենասիրական ՀԿ անդամները, ինչպես նաև Ալբերտ Բազեյանը և այլ անձինք, «ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների և ղեկավարի նկատմամբ՝ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով և դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին»։

Please enter a valid URL