ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնից Դիանա Գալոյանի հրաժարականի պատճառներին։
Նախարարի խոսքով՝ իր համար այդ հարցը սպառված է։
«Ես հարգանքով եմ վերաբերում տիկին Գալոյանի որոշմանը՝ թողնել ռեկտորի պաշտոնը, և կարծում եմ՝ այլևս օրակարգային չեն մնացած բոլոր հարցերը»,- ասաց նա։