2021, 2022, 2023 թվականին իրականացված ծրագրերի համար Կառավարության կողմից հատկացում պետք է իրականացնենք. հատկացվող գումարը կազմում է 1 մլրդ 805 մլն դրամ և վերաբերում է 10 համայնքի թվով 27 սուբվենցիոն ծրագրերի։ Այդ մասին, այսօր՝ մարտի 21-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
«Այս հատկացումն էլ եթե իրականացնենք, կլինի, որ այս տարի ընդհանուր առմամբ պետբյուջեից հատկացրել ենք 6 մլրդ 640 մլն դրամ»,- նշեց նախարարը։
Սանոսյանը ներկայացրեց ըստ մարզերի բաշխվածությունը, որը հետևյալն է. Արագածոտն՝ 1 ծրագրի համար 230 մլն դրամ, Արարատ՝ 3 ծրագրի համար 170 մլն դրամ, Արմավիր՝ 3 ծրագիր՝ 185 մլն դրամ, Գեղարքունիք՝ 1 ծրագիր՝ 26 մլն դրամ, Լոռի՝ 8 ծրագիր՝ 441 մլն դրամ, Կոտայք՝ 3 ծրագիր՝ 53 մլն, Շիրակ՝ 6 ծրագիր, 342 մլն դրամ, Վայոց ձոր՝ 3 ծրագիր՝ 293 մլն դրամ և Տավուշ՝ 2 ծրագիր՝ 115 մլն դրամ։
Սանոսյանը թվարկեց բոլոր ծրագրերը, սովորաբար այդ թվարկումը Նիկոլ Փաշինյանի «մենաշնորհն» էր: