Search
Close this search box.

Ի՞նչ կլինի, եթե Փաշինյան Նիկոլը չգնա զիջումների. Կարեն Հեքիմյան

Ի՞նչ կլինի, եթե Փաշինյան Նիկոլը չգնա զիջումների:
Եթե Փաշինյան Նիկոլը որոշի չգնալ զիջումների, ապա պատերազմն անխուսափելի կլինի: Մեծ հավանականությամբ, պատերազմի ընթացքում կամ պատերազմից հետո Փաշինյան Նիկոլը կզրկվի իշխանությունից:
Ի՞նչ կլինի, եթե Փաշինյան Նիկոլը գնա զիջումների:

Գնալով զիջումների, Փաշինյան Նիկոլն արտաքին ուժերի օժանդակության կամ չեզոքության շնորհիվ կպահպանի իշխանությունը և կշարունակի զիջել:

Մինչև ե՞րբ կամ ինչքա՞ն կարելի է զիջել:
Մեծ հաշվով, կարելի է զիջել մինչև Հայաստանի համապարփակ փակումը: Ինչ վերաբերում է զիջման ժամկետներին, ապա դրանք կարող է հնարավորինս երկար լինել: Ժամկետի երկար լինելը բխում է Փաշինյան Նիկոլի շահերից` որքան զիջվող տարածքները շատ լինեն, այդքան կերկարի զիջման ժամկետը, հետևաբար` Փաշինյան Նիկոլի իշխանությունը:

Հետևություն` Փաշինյան Նիկոլի իշխանությունը պահպանվում է բացառապես զիջումների շնորհիվ:
Եզրակացություն` կամ պահպանվում է Հայաստանը կամ … Փաշինյան Նիկոլի իշխանությունը:

Please enter a valid URL