Search
Close this search box.

Եղիազար Վարդանյանը նշանակվեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը նշանակվեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Եղիազար Վարդանյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահ»,– ասված է որոշման մեջ։

Նշենք, որ Եղիազար Վարդանյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել 2020 թ. նոյեմբերի 16–ին:
Հիշեցնենք, որ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր է մնացել հունվարի 4-ից, երբ պաշտոնից հեռացվեց Արմեն Ղուլարյանը։ Դրանից հետո ՀՀ վարչապետի աշխատակազմը տևական ժամանակ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի թեկնածու էր փնտրում։ Ղեկավարի պաշտոնում թեկնածուների կադրային բանկը համալրելու նպատակով վարչապետի աշխատակազմն ինքնակենսագրություններ էր հավաքագրում։

Please enter a valid URL