Search
Close this search box.

Ֆրանսիայի վարչապետ. Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների Համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքի ժամանակ ելույթ ունենալով՝ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը Ռուսաստանին մեղադրել է «Հայաստանին պատժելու ցանկության մեջ՝ խաղաղության եւ սեփական ինքնիշխանության, այն սկզբունքների հարգման ձգտման համար, որոնք (Մոսկվան) անտեսում է Ուկրաինայում»,- գրել է Le Figaro-ն։

«Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին այն բանի համար, որ նա ընտրել է պայքարն անպատժելիության դեմ՝ միանալով Միջազգային քրեական դատարանին, եւ նրա համար, որ Հայաստանը պարզապես ընտրել է դեմոկրատիայի եւ իրավական պետության ճանապարհը»,- ասել է Ֆրանսիայի կառավարության ղեկավարը։ Գաբրիել Ատալը քննադատել է «Ռուսաստանի կոմպլիմենտար վերաբերմունքը, որը չի դատապարտել ուժի կիրառումն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում», որտեղ մինչեւ անցած տարվա վերջ ապրում էր հայ բնակչության մեծամասնություն։ «Այսպես կոչված «ռուսական խաղաղապահ» ուժերը թույլ տվեցին հումանիտար ճգնաժամը»,- ավելացրել է նա։

Գաբրիել Ատալը Ադրբեջանից պահանջել է դուրս բերել իր զորքերը Հայաստանի օկուպացված դիրքերից՝ ընդգծելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոստովանել է, որ ադրբեջանական ուժերը առաջ են գնացել Հայաստանի մի քանի տարածքներում։ «Խնդիրն այսօր Հայաստանին օգնելն է՝ պաշտխանել ի անկախությունը, իր դեմոկրատիան, իր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը»,- ամփոփել է իր ելույթը Ֆրանսիայի վարչապետը։

Please enter a valid URL