Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cap 2024» մրցաշարում, որն անցկացվում էր Սենտ Լուիսում:
Սուպերեզրափակիչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։ Շախմատիստը հաղթանակից հետո գրառում է արել ֆեյսբուքյան էջում։
«Շատ ուրախ եմ «American Cap 2024»-ում հաղթելու համար։ Հոգնած եմ, բայց շատ գոհ»,- գրել է Արոնյանը: Նա շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին։
Լևոն Արոնյանը հաղթանակի համար ստացել է 90 հազար դոլար։