Search
Close this search box.

Աննա Հակոբյանի նախկին օգնականը պաշտոն է ստացել

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու է նշանակել Եսթեր Սահակյանին։ Որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։
Նշենք, որ Եսթեր Սահակյանը շուրջ 4 տարի Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի օգնականն է եղել։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետի արարողակարգի նախկին պատասխանատու Սուրեն Վարոսյանը պաշտոնից ազատվել էր հունվարին։

Please enter a valid URL