Search
Close this search box.

«Ճանապարհ է հարթվում հետագա զիջումների համար»․ Զատուլին

ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում մեկնաբանել է Հայաստանի իշխանությունների գործողությունները սահմանամերձ գյուղերի հարցում, որոնց հանձնումը պահանջում է Ադրբեջանը: «Ո՞րն է այդ գյուղերի կարևորությունը, որոնց Ադրբեջանը հավակնում է։ Այն, որ դրանք ապահովում են Հայաստանի ելքը դեպի Իրան, ապահովում են տարանցումը դեպի Վրաստան։ Դրանք տարանցիկ գյուղեր են, և եթե Հայաստանը դրանք կորցնում է, ապա այդ դեպքում ընդհատվում է հաղորդակցությունը, և ճանապարհ է հարթվում հետագա զիջումների համար։ Ամենագլխավորը Ադրբեջանի և Թուրքիայի պահանջն է՝ բացել Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ այդպիսով ուղիղ տարանցումը դարձնելով Թուրքիայից Ադրբեջան»,- ասել է Զատուլինը։ Ստեղծված իրավիճակում նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները որակել է «դավաճանություն»։ «Փաշինյանը հավատարիմ է ինքն իրեն։ Նա շարունակում է իր նախկին գիծը՝ ուղղված Ադրբեջանի շահերը բավարարելուն, բայց միևնույն ժամանակ ամեն ինչում հանդիմանում է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանի Դաշնությանը՝ Հայաստանի պաշտպանության ապահովումը չստանձնելու համար։ Ըստ էության նա գնում է իր հայրենակիցներին դավաճանելու ճանապարհով»,- հավելել է Զատուլինը։

Please enter a valid URL