Հարգելի գործընկերներ,
Տերյան-Կորյուն փողոցների  խաչմերուկում այսօր  համայնքային ենթակայությամբ գործող տրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը լայնակի հատած խրամուղում:
Երևանի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի նիստի  որոշմամբ, մեջբերում  (փողոցների երթևեկելի հատվածի լայնակի հատումների դեպքում պարտադիր ամբողջությամբ վերականգնել և նախկին տեսքի բերել քանդված հատվածը:
Բացառել ցանկացած տևողությամբ ժամանակահատվածում չվերականգնված հատվածի առկայությունը՝ երթևեկի ժամանակ):
Հետևաբար, շինարարը կտուգանվի ավագանու որոշման  համապատասխան դրույթը չպահելու հիմքով:
Տեղեկացնեմ  նաև, որ տրոլեյբուսը չի վնասվել, և այժմ էլ շահագործվում է երթուղիներից մեկում:

								


