Search
Close this search box.

Հայաստանին է մոտենում է հաջորդ ցիկլոնը. տեղումները կվերսկսվեն ձյան ու անձրեւի տեսքով

Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, ձյան ծածկի առավելագույն բարձրությունն այս պահին Արագածի մերձգագաթային մասում կազմում է 151սմ, Ամբերդում՝ 72սմ, Ջերմուկում՝ 56սմ, մյուս լեռնային մարզերում՝ 10-40սմ։ Այս պահի դրությամբ հանրապետության ողջ տարածքում տեղումները շարունակվում են և կշարունակվեն մինչև մարտի 20-ի կեսօր, որից հետո կարճ ժամանակով կդադարեն։

Մարտի 21-ին Միջերկրական ծովի շրջաններից մեզ է մոտենում հաջորդ ցիկլոնը, ինչի արդյունքում շրջանների մեծ մասում տեղումները կվերսկսվեն, 1500մ և ավելի բարձրություններում՝ ձյան տեսքով, իսկ ցածրադիր հատվածներում՝ անձրևի։

Please enter a valid URL