Search
Close this search box.

Նոր մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած ողբերգությունից

Հայտնի է դարձել այսօր՝ մարտի 19-ին, Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 19-ին, ժամը 05:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիանի օդանավակայանի խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. ներսում կա քաղաքացի:

Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Պ. Բ.) և «VAZ» (վարոդ՝ Կ. Գ. ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:06-ին, մարվել՝ 06:30-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ մոխրացել է;

Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են Հ. Հ.-ի (ծնված 1966 թ.), Ս. Հ.-ի (ծնված 1989 թ.), Ս. Գ.-ի (ծնված 2013 թ.) և Ն. Բ.-ի (ծնված 1967 թ.) մոխրացած դիերը:

Կ.Գ.-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, «ՎԱԶ 2106»-ի վարորդը աշխատում է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ջերմուկի բաժնում հերթապահ մասի հերթապահի օգնական, մահացածները նրա կինն է, անչափահաս երեխան և ազգականները։

Please enter a valid URL