Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «4 ոչ անկլավային գյուղերի մասին ենք դեռ խոսում». Փաշինյան

Խնդիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ, Տավուշում Ոսկեպարի, Բաղանիսի, Ոսկեվանի բնակիչների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը, կրկին ցույց տալով վերջերս պատրաստած ՀՀ քարտեզի մակետը, կրկին հայտարարել է, որ դա է բոլորի ճանաչած Հայաստանի Հանրապետությունը։ «Կոնկրետ Հայաստանի Հանրապետության դեպքում դա նշանակում է գնալ և գետնի վրա տեղորոշել, թե որտեղ է սկսում ու ավարտվում այդ սահմանը:

Մենք տեսնում ենք, որ սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու իրական հնարավորությունը կարող ենք իրականացնել այս հատվածում՝ Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում: Գիտեք, որ Ադրբեջանը բարձրաձայնում է 4 գյուղերի մասին։ 4 ոչ անկլավային գյուղերի մասին ենք դեռ խոսում:

Գիտեք, որ մենք բարձրաձայնում ենք 31 գյուղերի մասին, բարձրացնում ենք այդ հարցը, իրենք էլ բարձրացնում են այն հարցը, և երբ մենք ուզում ենք այս քննարկումներու առաջ գնալ, անգամ եթե հենվում ենք այն տրամաբանության վրա, որ մենք 31 բնակավայր ունենք խնդրահարույց վիճակում, իրենք՝ դրանից պակաս, Ադրբեջանն օգտագործում է մի էսպիսի փաստարկ, որ ՀՀ բնակավայրերից ոչ մեկի բուն տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ չէ, այսինքն, գյուղի բնակելի տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ չէ։ Իրենք ասում են՝ եկեք փոխադարձաբար բնակավայրերի բուն տարածքները ազատենք, հետո քննարկենք, խոսենք գյուղերի, բնակավայրերի կենսական նշանակության տարածքների մասին։

Մենք հակադարձում ենք, ասում ենք, որ գյուղը միայն գյուղապետարանը չէ, նաև նրա կենսական տարածքներն են, նկատի ունեմ՝ այդ քննարկումների ժամանակ բոլոր փաստարկները բերում ենք, և մեր փաստարկներն արդարացի են։

Please enter a valid URL