Search
Close this search box.

Ամենաբարձ մակարդակում ընթանում է սովորական «շուկայական առևտուր»․ ինչ կհայտարարի Փաշինյան Նիկոլը

Ոչ անկլավային 4 գյուղերի և 3 անկլավների հանձնման ադրբեջանա-ռուս-հայկական օպերացիան ընթացքում է: Ամենայն հավանականությամբ, օպերացիայի գործնական մասը սկսվելու է ապրիլին և ավարտվելու է աշնանը:

Ցանկացած, նույնիսկ` անտրամաբանական, վարկածի համաձայն, օպերացիայի արդյունքում Հայաստանին պետք է վերադարձվի ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս կազմող Արծվաշենը: Ընդ որում, ադրբեջանա-ռուս-հայկական օպերացիայի շրջանակում բոլոր գործողություններն իրականացվելու են անկախ հայկական կողմի կամքի: Այլ կերպ ասած, Փաշինյան Նիկոլն ուզի, թե չուզի Արծվաշենն առաջարկելու են վերադարձնել, սակայն …

Տեղեկացա, որ ամենաբարձր մակարդակով Հայաստանին առաջարկվում է հրաժարվել միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ գանգատներից: Դա նշանակում է, որ ամենաբարձ մակարդակում ընթանում է սովորական «շուկայական առևտուր»: Ըստ էության, հենց «առևտուրը» կարող է հանդիսանալ Արծվաշենի վերադարձի միակ խոչընդոտը: Հարկ եմ համարում տեղեկացնել, որ այս օպերացիայի շրջանակում իրականացվող ենթադրյալ «առևտուրը» տարածքների փոխանակում չի ենթադրում, քանզի պաշտոնական Բաքուն «իր» տարածքներից որևէ ձևաչափով հրաժարվելու միտում չունի: Այսինքն` ի տարբերություն 1992թ, Արծվաշենի դիմաց որպես «առևտրի» առարկաներ կարող են հանդիսանալ բացառապես քաղաքական դիվիդենդները:
Կկայանա՞ արդյոք «արծվաշենյան առևտուրը», թե՞ Փաշինյան Նիկոլը հանրությանը կներկայանա հերոսի կերպարով և կհայտարարի Արծվաշենի ազատագրման մասին:
Կամ, կամ: Երրորդ տարբերակ այլևս չկա։

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան

Please enter a valid URL