Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը մարտի 20-ին (չորեքշաբթի), 15:30-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում կազմակերպում է հանրահավաք:
Հանրահավաքի նպատակն է հիմնովին վերանայել ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման ծրագրի նախագիծը, որը չի արտացոլում արցախցիների հավաքական շահերն ու նպատակները։
Արցախ հավաքական վերադարձի հարցը գերակա համարելով ՝ հանրահավաքի ժամանակ նախատեսվում է քննարկել եւ բարձրաձայնել Արցախի ժողովրդի լայն շրջանակների առաջարկներն ու պահանջները թե՛ վերադարձի և թե՛ բնակարանային ու սոցիալական այլ ծրագրերի վերաբերյալ։
Եթե մտահոգ եք հայ ժողովրդի ու նրա արցախյան հատվածի ճակատագրով ու իրավունքների պաշտպանությամբ, ապա համեցե՛ք հանրահավաքին:
հանրային լայն քննարկումների արդյունքում և մարտի 6-ի հայտարարության զգալիորեն լրամշակված տարբերակն է։
Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը բաղկացած է արցախյան շուրջ 40 կազմակերպություններից, որին կարելի է միանալ՝ գրելով մեր ֆեյսբուքյան էջին