«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, կիրակի օրը Երևանի «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում փակ, ավելի ստույգ՝ «լրատվամիջոցների աչքից հեռու» բազմամարդ հավաք է եղել՝ քաղաքական բովանդակությամբ:
«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, այդ հավաք-հանդիպումը կազմակերպել է Արման Վարդանյանի գլխավորած «Միասնություն» համազգային շարժումը: Հավաքին ներկա են եղել «Միասնություն» համազգային շարժման ավելի քան 500 ներկայացուցիչներ և հյուրեր թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից՝ քաղաքական գործիչներ, փորձագետներ, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, այդ թվում՝ մասնակիցներ Արցախից:
Ըստ մեր աղբյուրների, հետաքրքրական փաստ է, որ շարժումը թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան շրջանակների հետաքրքրությունն է շարժել, այդ պատճառով էլ հավաքին ներկա են եղել երկու աշխարհաքաղաքական կենտրոնները ներկայացնող բարձրաստիճան գործիչներ և, այսպես կոչված, «ուղեղային կենտրոնների» ներկայացուցիչներ։ Թերթի տեղեկություններով, հավաքի ժամանակ բավական թեժ քննարկումներ են եղել Հայաստանի ներքաղաքական, արտաքին քաղաքական խնդիրների շուրջ, ինչպես նաև «Միասնություն» շարժման գործունեության էլ ավելի ակտիվացման ու ընդլայնման մասին:
Խնդիր է դրվել ձևավորել ուժեղ քաղաքական բևեռ` որպես գործող քաղաքական համակարգին իրական այլընտրանք։ Որոշվել է ընդլայնել շարժումը, մասնավորապես, առաջիկայում մայրաքաղաքում և մարզերում շարժման նոր գրասենյակներ կբացվեն»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում