Search
Close this search box.

Բաքվի վшրչшխմբի ինչի՞ն են պետք Հայաստանի Տավուշի մարզում մեր այն գյուղերը, որոնց մասին ծավալվել է լայն քննարկում. նպատակը մեկն է

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը գրել է․

«Կասե՞ք՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչի՞ն են պետք Հայաստանի Տավուշի մարզում մեր այն գյուղերը, որոնց մասին այսօր ծավալվել է լայն «քննարկում»:

Ոչ մի պատմական, մշակութային, տնտեսական կամ նման այլ նշանակություն այդ գյուղերն արհեստածին Ադրբեջանի համար, ըստ էության, չունեն։

Խնդիրը մեկն է՝ կտրել և դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին, ջլատել Հայաստանի պաշտպանական բնագիծն՝ նաև այս հատվածում՝ մեր երկիրը դարձնելով էլ ավելի խոցելի, իսկ հոգեբանական մակարդակում ամրապնդել Բաքվի վարչախմբի պարագլխի «անպարտելության» առասպելը մեր և ադրբեջանական հասարակությունների ուղեղում»։

Please enter a valid URL