Search
Close this search box.

Երիտասարդը սեռական հարաբերություն է ունեցել անչափահասի հետ. դատարանը նրա նկատմամբ սահմանել է պատիժ տուգանքի տեսքով

25-ամյա Արմեն Պողոսյանինին մեղադրանք է առաջադրվել  այն բանի համար, որ նա Կապան քաղաքի Շինարարների փողոցի 24 շենքի հարևանությամբ գտնվող այգետնակում սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած Մարի Սարգսյանի հետ:  Վերջինիս նկատամաբ խափանման միջոց կիրառվել է ստորագրությամբ երկրից չհեռանալը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ արագացված դատական քննությամբ, դատավոր՝ Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:

Ըստ գործի նյութերի՝ մինչ դատաքննությունը սկսվելը ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով: Արմեն Պողոսյանը համաձայն է մեղադրանքի հետ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել: Նշենք նաև, որ Արմեն Պողոսյանըը բնութագրվում է դրականորեն, նախկինում արատավորված և դատապարտված չի եղել:

Տուժող Մարի Սարգսյանը և նրա օրինական ներկայացուցիչ Ռոբերտ Ֆրանգուլյանը հայտնել են, որ ամբաստանյալից պարտք ու պահանջ չունեն, և դատարանից խնդրել են նրան քրեական պատասխանատվության չենթարկել:

Նշված քրեական գործով քաղաքացիական հայց չի հարուցվել, նաև բացակայել են իրեղեն ապացույցները:

Դատարանը վճռել է՝ Արմեն Պողոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակել տուգանք` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի` 100.000  ՀՀ դրամի չափով:

Արմեն Պողոսյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնելվել է  անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Հավելենք, որ դատավճիռը կողմերի կողմից չի բողոքարկվել  ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում:

Ծանուցում. Նյութը վերցված է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, իսկ անունները փոփոխված են:

Please enter a valid URL