Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու մահը:
«Ինչ վերաբերում է պարոն Նավալնուն։ Այո, նա կյանքից հեռացավ: Դա միշտ տխուր իրադարձություն է: Մենք ունեցել ենք այլ դեպքեր, երբ մարդիկ հեռացել են կյանքից։ Իսկ ԱՄՆ-ում նման բան տեղի չի՞ ունենում: Նավալնուն արևմտյան երկրներում գտնվողների հետ փոխանակելու գաղափար կար, ես համաձայն էի, մենք ուզում էինք նրան փոխել, որպեսզի նա չվերադառնա, բայց դա (մահը) տեղի է ունենում, այդպիսին է կյանքը»,-ասել է Պուտինը՝ պատասխանելով NBC-ի լրագրողի հարցին: