Search
Close this search box.

Սպասվող առատ տեղումներից չբողոքեք․ Ինչ է հայտնում Գագիկ Սուրենյանը

Սպասվող առատ տեղումներից չբողոքեք, մեզ ջուր է պետք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նշենք, որ ըստ կենտրոնի՝ հանրապետության տարածքում մարտի 18-ին առանձին շրջաններում, 19-22-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։ Մարտի 19-ին, 20-ի գիշերը տեղումներն առանձին վայրերում կլինեն՝ ինտենսիվ։

Երևանում այսօր սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 19-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 19-ին տեղումները կլինեն՝ ինտենսիվ։

Please enter a valid URL