Search
Close this search box.

ՌԴ նախագահական ընտրություններում Պուտինը հաղթելու է ձայների 87%-ով. exit poll-ի տվյալները

Ինքնառաջադրված թեկնածու ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրություններում այս պահի դրությամբ զբաղեցնում է առաջին տեղը։ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի վերլուծության համաձայն` նա կհավաքի ձայների 87%-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հետազոտության համաձայն՝ երկրորդ տեղը կզբաղեցնի ՌԴ Կոմունիստական ​​կուսակցության թեկնածու Նիկոլայ Խարիտոնովը (4,6%), երրորդը՝ Վլադիսլավ Դավանկովը՝ «Նոր մարդիկ» (4,2%), չորրորդը՝ ЛДПР–ի առաջնոևդ Լեոնիդ Սլուցկին (3%): Քվեաթերթիկների ևս 1,2 տոկոսը անվավեր կճանաչվի։

Հարցումն անցկացվել է ընտրատեղամասերից ելքի մոտ մարտի 15-17-ը։

Please enter a valid URL