Բելգորոդի ուղղության վրա կրակային հարվածներ հասցնելու և ռուսաստանյան ստորաբաժանումների գրագետ գործողությունների շնորհիվ հետ են մղել գրոհները և կասեցվել Բելգորոդի շրջանի Կոզինկա բնակավայրի տարածքում ուկրաինացի զինյալների դիվերսիոն-հետախուզական խմբերի Ռուսաստանի Դաշնության սահմանային տարածք ներթափանցելու բոլոր փորձերը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Օդուժի, անօդաչուների և հրետանային կրակի հարվածների արդյունքում ոչնչացվել է շուրջ 65 ուկրաինացի զինյալ, չեխական արտադրության «Vampire» MLRS մարտական մեքենա և D-20 զինատեսակ»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդման մեջ։