Search
Close this search box.

ՌԴ նախագահի թեկնածու Խարիտոնովը Հայաստանին խորհուրդ է տվել «լավ մտածել» ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հարցում

Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունից նախագահի թեկնածու Նիկոլայ Խարիտոնովը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես պետք է վարվի Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ, որը հայտարարել է ՀԱՊԿ-ից դուրս գալու պատրաստակամության մասին, ասել է, որ պաշտոնական Երևանը պետք է մտածի՝ ուր է պատրաստվում գնալ:

Նա այս մասին ասել է News.ru-ին՝ ընտրատեղամասում նախագահական ընտրություններում քվեարկելուց հետո։

«Նրանք պետք է լավ մտածեն, յոթ անգամ չափեն, մեկ անգամ կտրեն։ Ժամանակին ես ընտրվել եմ Կրասնոդարի երկրամասից, որտեղ կա շատ հզոր, ուժեղ հայկական սփյուռք։ Ասեմ ձեզ, որ Ռուսաստանում ապրող հայկական սփյուռքը հույս ունի և հավատում է, որ Հայաստանի ղեկավարությունը սխալ, և գուցե իր համար ճակատագրական քայլի չի գնա։ Նրանք հույս ունեն, որ Հայաստանի իշխանություններն իմաստուն կվարվեն»,- ասել է նախագահի թեկնածուն:

Please enter a valid URL