Search
Close this search box.

Կան միջազգային դերակատարներ, որոնք շահագրգռված են, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալ

Կան միջազգային դերակատարներ, ովքեր շահագրգռված են, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալ։ Այս մասին մարտի 15-ին Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նիստում՝ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) կատարման ընթացքի և 2023 թ.-ի արդյունքների հաշվետվության քննարկման ժամանակ։

«Հայաստանին ուղղված հսկա, ես կասեի նույնիսկ էկզիստենցիալ սպառնալիքներ կան։ Կան միջազգային դերակատարներ, ովքեր շահագրգռված են, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալ։ Կան դերակատարներ, որոնք հավակնություններ ունեն մեր երկրի ինքնիշխան տարածքների նկատմամբ»,- ասաց Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։

Please enter a valid URL