Search
Close this search box.

1991-ի սահմանների ճանաչման հարցում Երևանն ու Բաքուն շատ մոտ են փոխհամաձայնության գալուն. Միրզոյան

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են փոխընբռման 1991 թվականին՝ ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմանները՝ որպես սահմանազատման և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիմք ճանաչելու հարցի շուրջ: Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով 2023 թվականին կառավարության ծրագրի կատարողականը։

Նրա խոսքով՝ այս հարցում ու այս պահին երկու երկրների դիրքորոշումներն ավելի մոտ են, քան, օրինակ, մեկ ամիս առաջ էր։

«Իմ տպավորությամբ, մենք շատ մոտ ենք այդ հարցով փոխադարձ համաձայնության գալուն»,- ասաց նա։

Please enter a valid URL