Ադրբեջանը դրսևորում է քաղաքական կամք և աջակցում ինտենսիվ ուղիղ բանակցություններին, ինչպես նաև ակնկալում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում: Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ժամանակ:
«Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը: Վերջերս հանդիպումներ են անցկացվել երկու երկրների ղեկավարների, ինչպես նաև ԱԳ նախարարների մակարդակով»,- ասել է Բայրամովը: