Search
Close this search box.

Ո՞ր դեպքում քաղաքացին կարող է օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից. ՊԵԿ պարզաբանումը

ՀՀ ՊԵԿ-ն անդրադարձել է Եկամտային հարկի վերադարձի վերաբերյալ ամենատարածված հարցերին: «Ո՞ր դեպքում քաղաքացին կարող է օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից». այս հարցին ի պատասխան` ՊԵԿ-ը տեղեկացնում է.

«Հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերած (ձեռք բերող) կամ անհատական բնակելի տուն կառուցող ֆիզիկական անձանց եկամտային հարկը վերադարձվում է հետևյալ դեպքերում.

եթե բնակարանը ձեռք է բերվում ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատո¬ղից,

եթե բնակարանը ձեռք է բերվում պետության կամ համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակում՝ պետությունից, համայնքից, անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից,

եթե ՀՀ տարածքում ձեռք է բերվում կամ կառուցվում է անհատական բնակելի տուն»։

Please enter a valid URL