Search
Close this search box.

Երևանում կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ

Երեկ` մարտի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել 1-03 շտապօգնության կայանից և հայտնել են որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ֆուչիկի փողոցի թիվ 6 հասցե որտեղ հայտնաբերել են վիրավոր քաղաքացիներ ու արնանման հետքեր։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է կայքը, ոստիկաներն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են տարբեր տեսակի հրազեններից արձակված մեծ թվով կրակված պարկուճներ, պայթեցված նռնակի դետալներ, արնանման հետքեր, կրակոցից վնասված ավտոմեքենաներ, այդ թվում՝ ԱԺ պատգամավորի ավտոմեքենա, որի վրա կա կրակոցի հետք։

Պարզվել է, որ դեպքի վայրից Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել երկու քաղաքացի։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, կան ենթադրյալ կասկածյալներ, որոնք որոնվում են։

Please enter a valid URL