Մարտի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։
Քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները։
ՀՀ ԱԺ պատգամավորներ Արման Եղոյանը և Հռիփսիմե Գրիգորյանը հանդես են եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։