Բրիտանիայի վարչապետ Սունակը նամակ է հղել Բաքվում անցկացվող՝ «Մասնատված աշխարհի վերականգնում» ֆորումին: Ինքնին այդ փաստը արդեն իսկ հետաքրքիր է: Իսկ նամակի շեշտադրումներից մեկը՝ մտահոգիչ: Սունակը Բաքվին աջակցություն է հայտնում Կլիմայի գագաթնաժողովի անցկացման հարցում, ասելով, որ Բրիտանիան կլինի Ադրբեջանի կողքին: Կլիմայի գագաթնաժողովը կամ հայտնի Cop 29-ը Բաքվում կայանալու է 2024-ի նոյեմբերին:
Մտահոգիչ արտահայտությունը՝ «Ներկայումս կա Հայաստանի հետ կոնֆլիկտին վերջ դնելու պատմական հնարավորություն: Հուսով ենք, որ խաղաղ համաձայնությունը կստորագրվի մինչեւ այս տարվա նոյեմբեր»:
Ուրախ կլինեմ սխալվել, բայց Բրիտանիայի վարչապետի նամակի այդ ձեւակերպումը, որ առերեւույթ խաղաղության մասին է, տողատակում թերեւս պարունակում է բոլորովին այլ շերտեր, հատկապես եթե հաշվի առնենք այն, թե չհամաձայնեցված ինչ բարդ ու զգայուն հարցեր կան, որոնք ամիսների ընթացքում «մեջտեղից դուրս գալ» կարող են միայն ռազմական գործիքակազմի կիրառման դեպքում: Սունակի նամակը թողնում է տպավորություն, որ Ալիեւին հորդորում են մինչեւ նոյեմբերի գագաթնաժողով կիրառել այդ գործիքակազմն ու լուծել հարցերը, խոստանալով, որ՝ Բրիտանիան կողքին:
Վերլուծաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից