Ադրբեջան այցից հետո Վրաստանի վարչապետը կայցելի նաև Հայաստան:
Այս մասին փոխանցում է Sputnik Грузия-ն։
«Հարևան երկրների հետ հարաբերությունների խորացումը հիմնական առաջնահերթություններից է։ Շաբաթ օրը կլինի այց Ադրբեջան, մեկ շաբաթ անց Հայաստան, մենք կքննարկենք երկկողմ համագործակցության հետ կապված բոլոր հարցերը:
Կարևոր է տարածաշրջանում խաղաղության ապահովումը. այնպես որ ամեն ինչ կարվի խաղաղությանն ու կայունությանը նպաստելու համար»,- ասել է Իրակլի Կոբախիձեն: