Երևանի քաղաքապետարանի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունում Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված խուզարկությունների արդյունքում ձերբակալվածներից մեկը Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձ է։ Այս տեղեկությունը NEWS.am-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին։
«Վերջինիս մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նշենք, որ վարույթով ձերբակալվել է 5 անձ։