Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլում շրջանառվուղ տեղեկություններին, թե կուսակցականացվում է․ «Այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում»,- վստահեցնում է Առուշանյանը․
Ես քրիստոնյա Հայ եմ, իմ կուսակցությունն իմ Հայրենիքն է, իմ առաքելությունը՝ Հայի դարավոր թշնամուն պատժելը, պահի հրամայականը՝ մեր Հայրենիքի պաշտպանությունը։
Ես որևէ կուսակցության անդամ չեմ և որևէ կուսակցության հայտ չեմ ներկայացրել։ Շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։