«Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ. ծրագրի» քննարկման ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը նշեց՝ հաշվի առնելով, որ ծրագիրը գրանցել է բարձր դիմելիություն, առաջարկվում է հաստատել նոր ծրագիր՝ 2024-2026թթ. ժամանակահատվածով, որի համաձայն, երեխա ունեցող ընտանիքներին կտրվի ֆինանսական աջակցություն՝ ուղղված հիփոթեքին: Ծրագիրը կունենա երկու բաղադրիչ՝ միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում հիփոթեքի միջոցով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար, երկրորդ՝ երեխայի ծնունդով պայմանավորված, աջակցություն հիփոթեքի վարկ մարող ընտանիքներին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այսինքն՝ եթե ընտանիքը չունի երեխա, բայց ունի հիփոթեք, երբ երեխան ծնվում է, մենք երեխայի ծնվելու առիթով հիփոթեքային վարկի մնացորդի 10 տոկոսի չափով միանվագ գումար ենք տալիս, բայց ոչ ավել, քան 500 հազար դրամը»:
Մանրամասները՝ տեսանյութում: