Կրասնոդարի երկրամասի դատարանը բավարարել է Զախարի Կալաշովին (Շաքրո Մոլոդոյ) ազատ արձակելու միջնորդությունը։
Կալաշովն առողջական պատճառներով ազատ է արձակվել բանտից։ 2018 թվականին նա դատապարտվել է 9 տարի 10 ամիս ազատազրկման` մեղավոր ճանաչվելով գործարար կնոջից շորթում կատարելու հանցակազմով։
Շաքրո Մոլոդոյ շուտով կդառնա 71 տարեկան։
Շաքրո Մոլոդոյը հանցագործ աշխարհի ամենահայտնի ղեկավարներից է։ «Օրենքով գող» է դարձել 1971 թվականին՝ 21 տարեկանում։ Դեդ Խասանի (Ասլան Ուսոյան) սպանությունից հետո Շաքրո Մոլոդոյին սկսեցին անվանել «Ռուսաստանի թիվ 1 օրենքով գող»։