Search
Close this search box.

Դիվանագիտական խողովակներով դիմում չի եղել. Զախարովան` «Զվարթնոցի» սահմանապահների մասին

Մոսկվան «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահների դուրս գալու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել դիվանագիտական խողովակներով, համապատասխան տեղեկացումն արվել է գերատեսչական մակարդակով։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Մոսկվան Երևանի այս որոշմանը։
Զախարովայի խոսքով՝ բոլոր որոշումները կկայացվեն միջգերատեսչական ուսումնասիրության արդյունքում։
«Կցանկանայինք նշել, որ հիշյալ հայտարարությունը հայկական կողմից արվել է պաշտոնական Երևանի ոչ բարեկամական քայլերի և հայտարարությունների մի ամբողջ շարքի ֆոնին։ Հազիվ թե նման նախաձեռնությունները բխում են Հայաստանի և նրա քաղաքացիների անվտանգության շահերից` հատկապես հաշվի առնելով այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ ուս ուսի տված արդյունավետ կերպով լուծել են ռուս և հայ սահմանապահները»,- ասաց Զախարովան։

Please enter a valid URL