ԱԱԾ հատուկջոկատայինները ներխուժել են դաշնակցական Գագիկ Սարգսյանի տուն և բերման ենթարկել նրան, հայտնում է որդին` Արամ Սարգսյանը։ Նա նշում է, որ բոլորին պառկեցրել են գետնին, ամբողջ տունը խուզարկել, տակնուվրա են արել և մի քանի ժամ տևած քննչական գործողություններից հետո հորը տարել իրենց հետ
«Հայրս ազնիվ, պարկեշտ, բացառիկ հայրենասեր մարդ է։ Ով նրան ճանաչում է` լավ գիտի։ Առայժմ ոչինչ պատճառների մասին չեն ասել, բայց վստահ եմ, որ իր ընդդիմադիր քաղաքական հայացքների ու քաղաքական ակտիվության հետ է կապված։