Search
Close this search box.

Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի թեկնածության հնարավորությունը

Եվրախորհրդարանի այսօրվա նիստում քվեարկության է դրվել ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ կապերի սերտացման անհրաժեշտության եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի մասին բանաձեւ։

Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության հեղինակած փաստաթուղթը ներկայացված է որպես բոլոր խմբակցությունների համատեղ նախաձեռնություն։

Բանաձեւի նախագծում Եվրախորհրդարանի անդամները մասնավորապես առաջարկում են դիտարկել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը։

«Եթե Հայաստանը շահագրգռված է թեկնածուի կարգավիճակ ձեռք բերելով և շարունակի կայուն բարեփոխումների ճանապարհը, որոնք ամրապնդում են իր ժողովրդավարությունը, դա կարող է հիմք դառնալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»,- ասվում է Եվրամիության օրենսդիր մարմնի պատգամավորների համատեղ որոշման նախագծում։

Պատգամավորները կոչ են անում Եվրամիության գործադիր մարմիններին, հանձնաժողովին և Խորհրդին ակտիվորեն աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման հարցում ոչ միայն տնտեսական գործընկերության, այլ նաև քաղաքական երկխոսության, անվտանգության, մարդկանց և այլ երկրների միջև հարաբերությունների ոլորտներում։

Please enter a valid URL