Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գորիս-Կապան մայրուղին ռուսներն են տվել ադրբեջանցիներին»․ Գագիկ Մելքոնյան

«Ադրբեջանը ո՞ր գյուղերն է պահանջում»,- ԱԺ-ում դիմելով ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանին՝ հարցրեց լրագրողներից մեկը: Պատգամավորը, հղում կատարելով վարչապետի երեկվա ասուլիսին, ասաց․ «Փաշինյանը նշեց, որ էն գյուղերը, որոնք իրանք ուզում են, մեր քարտեզի վրա չկան, եթե մեր տարածքում չեն, ուրեմն մերը չեն»։ Հարցին, իսկ եթե այդ գյուղերը մեր տարածքում չեն, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը Հայաստանից պահանջում, պատասխանեց․ «Քննարկում ա գնում, երբ քննարկումներն ավարտվեն, ամեն ինչ կասենք, շատ եք վռազում։ Ոսկեպարի ճանապարհի մի հատված մնում է իրենց տարածքի մեջ։ Հիմա մենք ունենք Արծվաշենը։ Ներկայումս դա մերն է, որն իրենց տարածքում է։ Հիմա պիտի քննարկենք, թե Արծվաշենը ո՞ր տարածքի հետ պիտի փոխվի։ Նույնն էլ Տիգրանաշենն է»։
Լրագրողի հարցին, թե Գորիս-Կապան մայրուղին ինչո՞ւ տվեցիք, Մելքոնյանն ասաց․ «Ռուսներն են տվել։ Եթե լավ հիշում ես, այդ տարածքում ռուսական զորքն ադրբեջանական զորքի հետ պահում էր այդ սահմանը։ Մի օր էլ փակեց ու հանձնեց ադրբեջանցիներին, ոնց Լաչինի միջանցքը»։

 

Please enter a valid URL