Search
Close this search box.

Արծրուն Ավագյանը պետք է հրապարակային ներողություն խնդրի ու հրաժարական տա… բայց` դժվար թե…

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը մի շաբաթ առաջ Սամվել Կարաբեկյանին ու ինձ մեղադրեց նրանում, որ սուտ ենք խոսում` ասելով, որ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին ԵՊՀ-ում հայտարարել էր, որ մնալու է խորհրդի նախագահի պաշտոնում (իբր Սերժը նման բան չէր ասել), ինչից հետո էլ խմբագրվել էր Բարձրագույն կրթության մասին օրենքը, որպեսզի կարողանա դա անել: Այս մարդը վստահ էր, որ իր կեղծիքը չի բացահայտվի, որովհետև ԵՊՀ կայքում Սերժ Սարգսյանի այդ խոսքերը նախօրոք հանվել էին: Սակայն երկու օր առաջ իմ արած բացահայտումից հետո նրա խոսքերը նորից հայտնվեցին ԵՊՀ կայքում` խայտառակ վիճակի մեջ գցելով Ավագյանին:

Հ.Գ. ԵՊՀ կայքում Սերժ Սարգսյանի խոսքերի վերականգնումը հույս է ներշնչում, որ ԵՊՀ-ն կարող է լավ ապագա ունենալ, դեռ պարկեշտ մարդիկ մնացել են, նրանք քիչ չեն: Պարզապես այս արժեհամակարգով Ավագյանները արգելակում են ԵՊՀ զարգացումը:

Please enter a valid URL