Search
Close this search box.

«Մոսկվան լսել է Փաշինյանի հայտարարությունները». Պեսկով

Մոսկվան լսել է Փաշինյանի հայտարարությունները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ահռելի աշխատանք է սպասվում: Հարկավոր են շփումներ՝ իրավիճակը պարզելու համար»,- նշել է Պեսկովը:

Հիշեցնենք, երեկվա ասուլիսի ժամանակ խոսելով ՀԱՊԿ-ի մասին, Փաշինյանը հայտարարել էր. «Մենք ՀԱՊԿ-ում մեր գործունեությունը սառեցրել ենք՝ նիստերին չենք մասնակցում, ներկայացուցիչ չունենք: Մենք խնդրում, ակնկալում, պահանջում ենք, որպեսզի ՀԱՊԿ-ը պատասխանի մի հարցի՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ՀՀ-ում… Եթե ՀՀ ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է ՀԱՊԿ-ի համար, բա ցույց տվեք՝ ձեր պատերացրած ինքնիշխան տարածքը ո՞րն է: Ցույց չի տրվել ՀՀ ինքնիշխան տարածքը: Այսօր էլ այդ հարցը սեղանին դրված է: Եթե ՀԱՊԿ-ը կպատասխանի այդ հարցին ու այն կհամապատասխանի մեր պատկերացումներին, կնշանակի հարցերը հասցեագրված են, լուծված, ամփոփված: Եթե ոչ, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից: Ե՞րբ, չեմ կարող ասել»:

Please enter a valid URL