Search
Close this search box.

Մերձմոսկվայում ՀՀ 3 քաղաքացի է ձերբակալվել

Մերձմոսկվայում թմրամիջոցների արտադրություն ու վաճառք կազմակերպած ՀՀ 3 քաղաքացի է ձերբակալվել: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ հանրային կապերի կենտրոնը:

«Մոսկվայի մարզի Չեխովի շրջանում իրականացվել է հանցավոր խմբի գործունեությունը կասեցնելու գործողություն, որը ձևավորվել է Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների կողմից, որոնք մասնագիտացել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ թմրամիջոցների արտադրության և իրացման մեջ: Նշվում է, որ ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացի, առգրավվել է առնվազն 86 կգ քաշով մեֆեդրոն թմրանյութ, ինչպես նաև լաբորատոր սարքավորումներ և քիմիական տարբեր նյութեր»,- հայտնում է ԱԴԾ-ն:

Please enter a valid URL