«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նիկոլ Փաշինյանն իր Tik Tok-ի պաշտոնական էջով հրապարակել է սկանդալային տեսանյութ….
Այ էս վերնագրով են կայքերը տարածում Նիկոլի հրապարակած WhatsApp հավելվածի հաղորդագրությունը, ով իբր արձանագրում է իր ճիշտ լինելը Նիկոլ-Արշակ դուելում:
Նախ Էս ամեն ինչի մեջ առաջին ողբերգությունն էն է, որ պաշտպանության նախարարը վարչապետին մարտական գործողությունների մասին զեկուցում է whatsApp ով, իսկ, երբ ուզում եք հասկանալ, թե ինչ օպերատիվ ձևով են պաշտպանության նախարարն ու վարչապետը իրար հետ շփվում, պարզապես նախարարի զեկուցելու ժամը ֆիքսեք, ու Նիկոլի պատասխանի ժամը։
Ինչ խոսք՝ ֆանտաստիկ օպերատիվ են…7 ժամ հետո արձագանքելը լրիվ նորմալ է սրանց համար…
Այ էս ձև էլ երկիր են կառավարել ու պատերազմ ղեկավարել»։