Search
Close this search box.

Ադրբեջանը nւժ կկիրшռի Հայաստանի դեմ. հшյտնի են ուղղությունները. ինչ է հրապարակել ԱՄՆ հետախուզությունը

Քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ ԱՄՆ հետախուզության գնահատականներին։

Փորձագետը հիշեցրել է, որ նախօրեին հրապարակվել է ԱՄՆ-ի հետախուզական համայնքի սպառնալիքների տարեկան գնահատականը։ Այն պարունակում է մի փոքր հատված՝ նվիրված հայ-ադրբեջանական հարաբերություններին։

Մելքոնյանը ուշադրություն հրավիրեց ամենակարևոր մանրամասների վրա.

1. Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կշարունակվի, չնայած Բաքվին հաջողվեց գրավել Լեռնային Ղարաբաղը։

2. 2024 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր հակամարտությունը կարող է լինել կարճաժամկետ և սահմանափակ ինտենսիվությամբ։

3. Գործոններ, որոնք մեծացնում են նոր հակամարտության ռիսկը. նպատակներին հասնելու համար ուժ կիրառելու և ռազմական ճնշում գործադրելու Ադրբեջանի պատրաստակամությունը, զինվորական անձնակազմի մոտ տեղակայումը; հրադադարի մեխանիզմի և խաղաղության պայմանագրի բացակայությունը։

«Միջանցք» ձեռք բերելու Ադրբեջանի ցանկությունը մեծացնում է ռազմական ուժի կիրառման վտանգը։

«Ադրբեջանը ուժ է կիրառելու Հայաստանի դեմ։ Անվտանգության երաշխիքները զսպող մեխանիզմ չեն էսկալացիան զսպելու համար»,- նշել է Մելքոնյանը։

Նրա խոսքով, հարձակման ամենահավանական ուղղությունը Տավուշն է՝ «անկլավներ» ձեռք բերելու համար։

«Եթե արտաքին դերակատարների կողմից կոշտ արձագանք չլինի, Բաքուն կփորձի հնարավորինս արագ ճեղքել միջանցքը»,- գրել է նա։

Please enter a valid URL