Ես արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չեմ տեսնում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հարցին, թե 2021 թ-ին, երբ արտահերթ ընտրությունների էին գնում՝ չէին ասել ընտրողներին, որ, օրինակ, տրանսպորտը,թանկացնելու են, չէին ասել, որ արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու են, ավելին՝ ասել են, ոչ չեն հարկելու, չէին ասել, որ Արցախն ադրբեջանական է, ավելին, ասել են, որ դեօկուպացնելու են Շուշին և Հադրութը, հետևաբար, նոր ընտրությունների անհրաժեշտություն տեսնո՞ւմ է։
«Ես խոստումներ եմ տվել ու իրականացրել եմ։ Կան իրավիճակներ, որ փոխվել են իրենց բնույթով, կամ չեն փոխվել իրենց բնույթով, պարզապես ոչ ամբողջական են ներկայացվել։
Հիշո՞ւմ եք խորհրդարանական քննարկումները՝ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, երբ ասվում էր, որ մենք խոստացել ենք, բայց չենք արել, որ ինքնորոշման իրավունքի նկատմամբ հետևողական լինելը։ Մենք ցույց տվեցինք, որ դա այդպես չի։ Մենք գնացել, գնացել, գնացել , գանցել ենք ինքնորոշման հետևից և հասել ենք ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովին, որի արդյունքներով միջազգային հանրությունը արձանագրել է, որ ԼՂ խնդիրը պետք է որոշվի ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Այսինքն, ԼՂ-ն պետք է ստանա բարձր ինքնավարության կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմում, սա այն հայտնի դեպքն է, որ Հայաստանը վետո է դրել և այդ որոշումը դեռ չի ընդունվել, բայց երբ Հայաստանը վետո է դրել, սա նշանակում է, որ ՀՀ-ն միակ պետությունն է եղել, որ համաձայն չի եղել այդ ձևակերպման հետ»։
Նա ընդգծեց, որ թե ինքը, թե հայ հանրությունն ասել է, որ ինքնորոշման իրավունքն այն է, որ ԼՂ-ն պետք է Ադրբեջանի կազմում չլինի։ «Մեզ միջազգային հարությունը ասել է, որ հարգելիներս, մենք ենք ստեղծել այդ ինքնորոշման իրավունքը, և ԼՂ հարցի համատեքստում դա նշանակում է հետևյալը. Մենք ասել ենք, որ դրա հետ համաձայն չենք, բայց հետո ես հասկացել եմ, որ այդ ճանապարհով չենք կարող շարունակել և առաջարկել եմ նշաձողն իջեցնել և ՀՀ-ի շուրջ կոնսոլիդացիա կապահովել։
ԼՂ մեր գործընկերները, խորհրդարանը, բոլոր օղաները հակադրվել են այս դիրքորոշմանը, դրանից հետո եղել է այն, ինչ եղել է, հետևաբար ես արտահերթ ընտրության անհրաժեշտություն չեմ տեսնում»։