Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի գլխավոր անօրինականանություններից մեկը՝բուհի գիտխորհրդի ոչ լեգիտիմ լինելու փաստն է…
Ըստ «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհրդի կանոնակարգի (հաստատված 2017թ. մայիսի 11-ի նիստում) 3.1. կետի՝ Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 40-ը, որի առնվազն հիսուն տոկոսն ընտրովի անդամներն են: Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը (գիտական խորհրդի նախագահ), ռեկտորի խորհրդականը, պրոռեկտորները, գիտական քարտուղարը (գիտական խորհրդի քարտուղար), իրավաբանական ծառայությունների, փաստաթղթերի պահպանման և արխիվացման հատուկ բաժնի վարիչը, արհեստակցական կազմակերպության նախագահը, ֆակուլտետների դեկանները, ռեկտորի նշանակմամբ` այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև ընտրովի անդամներ` գիտական խորհրդի կանոնակարգի համաձայն:
Համալսարանի գիտական խորհրդը բաղկացած է 29 անդամներից, որտեղ ի պաշտոնե ընդգրկված չեն
• ռեկտորի խորհրդականը,
• իրավաբանական ծառայությունների, փաստաթղթերի պահպանման և արխիվացման հատուկ բաժնի վարիչը,
• Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի դեկանը…
Այսինքն՝ խախտված են 3.1 կետի որոշ ենթակետեր:
Ավելին, գիտական խորհրդի 29 անդամներից 16-ը ի պաշտոնե և նշանակովի են (55%), իսկ 13-ը (45%)՝ ընտրովի (6-ը պրոֆեսորադասախոսական կազմից, 7-ը՝ ուսանողական համակազմից), այստեղ ևս խախտված է վերոնշյալ կանոնակարգի 3.1 կետը, ինչպես նաև բուհի կանոնադրության 49-րդ կետը, որտեղ ամրագրված է, որ գիտական խորհրդի անդամների առնվազն 50 տոկոսն ընտրովի անդամներ են:
Ի պաշտոնե անդամներ
1. Մինասյան Սահակ Գարուշի — Գիտական խորհրդի նախագահ, ռեկտոր
2. Ֆարմանյան Անահիտ Ժորայի — Գիտական քաղաքականության և արտաքին համագործակցության կառավարման կենտրոնի տնօրեն- պրոռեկտոր
3. Սերոբյան Երվանդ Սերյոժի — ՈՒսումնամեթոդական գործընթացի կառավարման և գործատուների հետ համագործակցության կենտրոնի տնօրեն-պրոռեկտոր
4. Պետրոսյան Կարինե Ռահիմի — Գիտական քարտուղար, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
5. Խաչատրյան Վալերի Գրիգորի — Արհեստակցական կազմակերպության նախագահ
6. Պողոսյան Բագրատ Ժորայի – Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկան, մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ
7. Մելիքյան Թամարա Հմայակի — Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ
8. Մարդոյան Ռուզաննա Արամայիսի — Մանկավարժության ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկավաժության ամբիոնի պրոֆեսոր
9. Մելքոնյան Արմեն Գրիգորի — Ուսխորհրդի նախագահ, սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ, «Պատմություն» 2-րդ կուրսի ուսանող (մագիստրատուրա)
Ռեկտորի հրամանով նշանակովի
10. Տոնոյան Երվանդ Պարույրի — Ռազմական ամբիոնի պետի տեղակալ- ուսումնական մասի պետ
11. Խաչատրյան Թերեզա Արթուրի — Ուսումնագիտական խորհրդատվական կենտրոն- գրադարանի տնօրեն
12. Քալաջյան Ռաֆֆի Վաղինակի — Ֆինանսատնտեսական վերլուծությունների ծրագրավորման և հաշվապահական հաշվառման բաժնի վարիչ- գլխավոր հաշվապահ
13. Սարգսյան Սամվել Հովհաննեսի — ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի պրոֆեսոր
14. Հայրապետյան Սերգո Արտուշի — Բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ, հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ
15. Հովհաննիսյան Անահիտ Սերյոժայի — Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի պրոֆեսոր
16. Դրմեյան Հենրիկ Ռուբենի — Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի պրոֆեսոր
Ընտրովի անդամներ պրոֆեսորադասախոսական կազմից
17. Սարգսյան Արմենուհի Հակոբի — ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն
18. Մարտիրոսյան Լևոն Մովսեսի — Աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ, աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի ամբիոնի դոցենտ
19. Խորիկյան Հովհաննես Գեորգու — Պատմական գիտությունների թեկնածու, պատմության և փիլիսոփայության ամբիոնի դոցենտ
20. Տեր-Ադամյան Շուշանիկ Վոլոդյայի — Բանասիրական գիտությունների թեկնածու, միջմշակութային հաղորդակցության և զբոսաշրջության ամբիոնի ասիստենտ
21. Ղուկասյան Լուսիկ Հենրիկի— Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, մանկավարժության ամբիոնի դոցենտ
22. Հակոբյան Լիզա Հելբերդի — Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, մանկավարժության ամբիոնի դոցենտ
Ընտրովի անդամներ ուսանողական համակազմից
23. Արամյան Կարեն Արմենի —ռազմական ամբիոն «Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն» 4-րդ կուրսի ուսանող
24. Խաչատրյան Լիլիթ Վարդանի— Մանկավարժության ֆակուլտետ, «Մանկավարժություն և մեթոդիկա», 4-րդ կուրսի ուսանողուհի
25. Ավետիսյան Հրանուշ Կարապետի — Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետ, «Անգլերեն լեզու և գրականություն» 3-րդ կուրսի ուսանողուհի
26. Մխիթարյան Անահիտ Աշոտի — Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետ, «Կիրառական արվեստ» 3-րդ կուրսի ուսանողուհի
27. Կոստանյան Նինա Կարապետի — Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետ, «Մաթեմատիկա» 4-րդ կուրսի ուսանողուհի
28. Հարությունյան Քաջիկ Հակոբի — Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետ, «Աշխարհագրություն» 1-ին կուրսի ուսանող (մագիստրատուրա)
29. Չարչօղլյան Արթուր Էդվարդի — Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ, «Պատմություն» 2-րդ կուրսի ուսանող (հեռակա բակալավրիատ)
Նշեմ, որ ուսանող Չարչօղլյան Արթուրը նաև բուհի աշխատակից է, հետևաբար ուսանողական համակազմից ևս մեկ անդամ պակաս է…
2017 թվականի մայիսին Սոցիալական գիտությունների և իրավունքի, Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետների դեկանների ժամանակավոր պաշտոնակատարները նշված ֆակուլտետների խորհուրդներում ընտրվեցին գիտխորհրդի անդամներ, սակայն դեկաններ ընտրվելուց հետո, երբ գիտխորհրդի անդամ դարձել են ի պաշտոնե, տվյալ ֆակուլտետներում լրացուցիչ ընտրություններ չեն կատարվել գիտխորհրդի կազմի համալրման համար: Փաստորեն համալսարանի կանոնադրության և գիտական խորհրդի կանոնակարգի պահանջներն անտեսվել են ռեկտորի կոմից:
Կրթական գործի Կոլումբոս ռեկտորը գիտխորհրդի ձևավորման այս իրողությամբ ևս մեկ անգամ ապացուցեց ոչ բացարձակ պատկերացում չունի բուհական կրթությունից և իր հակաօրինական գործունեությամբ տարրականորեն խայտառակում է ՄԵՐ հարազատ համալսարանը…
Այս ամենից հետո կարելի է ասել,որ ՇՊՀ գիտխորհրդի կողմից ընդունված բոլոր որոշումներն անօրինական են,քանի որ նրա կազմը ապօրինի է և այն չի համապատասխանում բուհի կանոնադրությանը և կանոնակարգին…
Հետաքրքիր է,ինչպե՞ս է այս խայտառակ փաստին արձագանքելու ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը…