Ինչո՞ւ ադրբեջանցի զինվորին հետ տվեցինք ոչ մի գերու դիմաց։ Այս հարցն ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մամւլի ասուլիսի ընթացքում։
ՀՀ վարչապետի խոսքով` Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն է ունեցել մի պայմանավորվածություն` այն զինվորները, ովքեր մոլորվելով հայտնվում են հակառակ կողմում, կարճ ժամանակ անց վերադարձվում են։ Այս պայմանավորվածությունը մի X պահից խախտվել է։
«Վերջին շրջանի քննարկումներում, մենք Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատել ենք փոխադարձաբար, որ եթե շփոթվելու դեպք լինի, քննության արդյունքներով պետք է պարզվի` արդյոք անձը անցել է դիտավորյալ, թե շփոթության արդյունքում»,- ասաց նա։