«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգի վերաբերյալ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի՝ 2013թ. զեկույցը մեծ աղմուկ բարձրացրեց. ՄԻՊ-ը հստակ ներկայացրել էր դատական համակարգում կոռուպցիոն մեխանիզմները` նշելով, թե կաշառքի ինչ սակագներ են գործում:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է, թե այդ զեկույցն անլուրջ հայտարարություն էր:
Սակայն թերթի դիտարկմանը, թե կաշառք վերցնելու գործով այս ընթացքում մի քանի դատավոր է կալանավորվել, այդ թվում՝ Երևանից, Վարդազարյանը նշել է. «Ես սակագինը չեմ հիշում, բայց այս դեպքերը մասնավոր դեպքեր էին, որոնցով չի կարելի ողջ դատական համակարգի վերաբերյալ կարծիք կազմել, չի կարելի»:
Իսկ թե ինքը` որպես դատարանի նախագահ, ի՞նչ է անելու, որ դատավորները կաշառք չվերցնեն, Վարդազարյանն արդարացել է. «Դատարանի նախագահը զրո իրավունք ունի` միջամտի դատավորի գործունեությանը, միջամտի նրա գործ քննելու պրոցեսին, դա քրեական պատասխանատվություն է առաջացնում… Պրակտիկորեն ես հնարավորություն չունեմ բոլորին վերահսկելու, բայց եթե ինֆորմացիա ստանամ, դրա դեմը կառնեմ միանշանակ»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: