Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այս գիշեր ՌԴ 9 շրջաններ անօդաչուներով հարձակման են ենթարկվել: Խոցվել է 25 անօդաչու:
Օռլովում նավթաբազայի վրա հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել: Հրդեհի տարածքը կազմել է 100 քմ: Իշխանությունները տարհանել են 17 մարդու մոտակա տներից։
Նիժնի Նովգորոդում անօդաչուն հարձակվել է վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտի վրա: Այս մասին հայտնել է նահանգապետ Գլեբ Նիկիտինը: Նրա խոսքով՝ նավթավերամշակման կայաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Գիշերային հարձակումների հետևանքով տուժածների մասին չի հաղորդվում: